Արթուր Վանեցյանը՝ Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին

Արցախի պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նորմալ է համարում և դրանում որևէ արտառոց բան չի տեսնում:

Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, պաշտպանության նախարարը՝ Լևոն Մնացականյանը, իր անցած ուղով շատ մեծ գործ է արել, ինչը դրական է գնահատում, սակայն նաև չի կարծում, որ այդ փոփոխությունը պետք է տարօրինակ դիտարկել։

Արթուր Վանեցյանի խոսքով, այդ պաշտոնում նշանակված Կարեն Աբրահամյանը Լևոն Մնացականյանի հետ երկար ճանապարհ են անցել և Աբրահամնյանը տիրապետում է Պաշտպանության բանակի բոլոր նրբություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել