Այսօրէ դեկտեմբերի 15-ին, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում: Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
«Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը:
Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին:
Հետաքննություն է կատարվում:
Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում: Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասրակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է:
Ակցիայի մասանակիցներին և նրանց ընդդիմախոսներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից և անփաստարկ ու կանխակալ հայտարարություններից:
Հորդորում ենք միջոցառումները կազմակերպել օրենքի պահանջների շրջանակում»,-ասվում է հայտարարության մեջ: