Եթե կլինի մի բան, որ պիտի պատասխան տամ ես, ապա ես պատրաստ եմ. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսային զրույցների գաղտնալսման վերաբերյալ Քննչական կոմիտեում գործը քննվում է, ինչի ավարտից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ որևէ մեկը չէր կարող հիմնավորել, որ դա հենց իր խոսակցությունն է, բայց ասել է, որ դա հենց իր խոսակցությունն է: Արթուր Վանեցյանը նշում է, որ այդ խոսակցություններում չի ասվել խոսք, որի համար կարող է ամաչել: Նա համոզված է,  որ առաջիկայում գաղտնալսում անողները կհայտնաբերվեն և կկրեն օրենքով իրենց հասնող պատիժը, իսկ եթե կլինի մի բան, որի համար պետք է ինքը պատասխան տա, ապա պատրաստ է:

Արթուր Վանեցյանի խոսքով, ինքը որևէ դատավորի հետ չի խոսել, իսկ եթե խոսել էր, ապա ինչու՞ այդ ձայնագրությունը չեն հրապարակել: 

Նա նշեց, որ իր հեռախոսը տվել է անկախ փորձագետի, ով ամեն ինչ վերականգնել է, այդ թվում՝ Viber-ով, WhatsApp-ով կատարած զանգերը և չկա որևէ տեղեկություն, թե ինքը խոսել է որևէ դատավորի հետ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել