Երբ լրացավ իմ քսան տարեկանը, ընդունվեցի ԱԱԾ համակարգ. Արթուր Վանեցյան

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտնագության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է պաշտոնավարել իր պաշտոնում.

«Երբ լրացավ իմ քսան տարեկանը ընդունվեցի ԱԱԾ համակարգ, դրանից ի վեր այդտեղ եմ աշխատել: Շատ հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով և մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ հարցին և հիմա հպարտությամբ ու պատասխանատվությամբ եմ ղեկավարում այն մարմինը, որտեղ շուրջ քսան տարի աշխատում եմ»,- նշեց նա:

Արթուր Վանեցյանի խոսքով, իր ղեկավարման շրջանում կառույցը փոխել է իր դեմքը. «Փոփոխություններ են եղել։ Դա այն է, ինչ ես և իմ գործընկերնեը կարողացել ենք անել 7 ամսվա ընոացքում։ Ես ուրախ կլինեմ շարունակել պաշտոնավարել,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է ինքը զբաղեցնի փոխվարչապետի պաշտոն, իսկ իր փոխարեն ԱԱԾ տնօրեն նշանակվի այժմ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, նա նշեց.

«Քաղաքական ղեկավարների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ այլ պաշտոնի անցնելու վերաբերյալ զրույց չեմ ունեցել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել