Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 12-ին կարգադրություն է ստորագերլ, որի համաձայն կստեղծվի Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ստորգետնյա հետիոտն անցումների քաղաքաշինական տեսքի, տեխնիկական և սանիտարական վիճակի, լուսավորության, ինչպես նաև տարածքների և դրանցում գործող խանութների, կրպակների, տաղավարների վարձակալների կամ (փաստացի օգտագործողների) պայմանագրային պարտավորությունների կատարման ուսումնասիրման, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծումների համար անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ:
Խումբը կներառվեն.
Աշխատանքային խմբի ղեկավար
- Սերգեյ Հարությունյան – Երևան քաղաքապետի տեղակալ
Աշխատանքային խմբի անդամներ
- Համապատասխան վարչական շրջանի ղեկավար
- Զավեն Առաքելյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
- Արսեն Ամյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
- Արմեն Հարությունյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ
- Մհեր Աղաբեկյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ
- Գրիգոր Հարությունյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ
- Ռոբերտ Դարբինյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ
- Արմեն Թովմասյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ
- Արարատ Խաչիկյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ժ/պ
- Էդիկ Շաքարյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ
- Վարդան Գաբրիելյան – «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն
- Անդրանիկ Կիրակոսյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ
- Էդուարդ Ամիրաղյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ
- Հունան Ռամազյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի առաջին կարգի մասնագետ
- Համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետ
- Արգամ Կոստումյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ
Քաղաքապետի կարգադրության համաձայն, աշխատանքային խմբի ղեկավարին՝ կներկայացվի հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Իսկ կարգադրության կատարման հսկողությունը դրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի վրա։