Հիմնադրամին վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.
- Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար
(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)
- Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
- Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն սկսած հունվար ամսից մինչև փետրվարի 28-ը:
Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը:
Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:
Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի:
Վերադարձի համար կարող եք դիմել Հիմնադրամին՝
- Էլեկտրոնային եղանակով՝ այցելելով 1000plus.am կայք,
- Փոստով՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք. Երևան Վ. Սարգսյան 6, 0010 հասցով,
- Կամ անձամբ այցելելով ՀՀ կենտրոնական բանկ՝ Դեղատան փողոցի մուտքից (տե՛ս քարտեզը) և մուտքագրելով դիմումները և փաստաթղթերը:
Բոլոր երեք դեպքերի համար առկա է մեկ միասնական ԴԻՄՈՒՄ (եթե դիմել եք էլեկտրոնային եղանակով՝ ապա Ձեր կողմից լրացված տվյալները հանդիսանում են Ձեր դիմումը):
Դիմումը ներբեռնեք այստեղ:
Յուրաքանչյուր դեպքի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև:
Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին(ներբեռնեք այստեղ)
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:
* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամադրում են այդ մարմինները
Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 2 տեղեկանք)
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)
Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում է զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն,
- Ազգային անվտանգության ծառայությունը կամ
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
- Զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ,
- Զինծառայողի հանրային ծառայության համարանիշ (եթե չունի՝ չունենալու մասին տեղեկանք)
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:
* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամադրում են այդ մարմինները
Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին(ներբեռնեք այստեղ)
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 3 տեղեկանք)
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)
Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում էր զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն,
- Ազգային անվտանգության ծառայությունը կամ
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
- Զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե առկա է
- Զինծառայողի հանրային ծառայության համարանիշ, եթե առկա է
- Զինծառայողի մահվան վկայականը
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք: