Երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակիչը, վարելով անձնական օգտագործման  «Օպել Զեֆիրա » մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178․1-րդ  կմ հատվածում դուրս է եկել իր երթևեկելի գոտուց, բախվել հանդիպակաց ուղեմասով ընթացող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու վարած ավտոմեքենայի առաջամասին, որի հետևանքով ինքը և մեքենայում գտնվող ուղևորներից երկուսը մահացել են: Մեքենայի մեջ գտնվող՝ Երևան քաղաքի՝ 2000 թվականին ծնված բնակիչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի դեկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

 Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել