Ոստիկանությունը՝ Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է.

««Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածել, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության արդյունքում:
Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով:
Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը` վտանգելով նաև մեր երկրի և իրավապահ կառույցների միջազգային հեղինակությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել