Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած անձիք մշտական բնակարաններով կապահովվեն. որոշումը կընդունվի այսօր

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, որոշում կընդունի Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց մշտական բնակարաններով ապահովելու մասին՝ բնակելի տարածքների սեփականաշնորհում ապահովելով:

Պետական գույքի կառավարման կոմիտեին /այսուհետ` Կոմիտե/ ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 5, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոցի 1, Երևան քաղաքի Շենգավիթի Շիրակի 2ա շենքի 7 և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Նշված հասցեների բնակիչները Կոմիտե են ներկայացրել ՀՀ կառավարության 14.05.2001 թվականի թիվ 404 որոշմամբ հաստատված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը։

ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 5 հասցեում գտնվող գույքը 08.08.2006թ.-ի հանձնմանընդունման ակտի համաձայն հաշվառվել է Կոմիտեի հաշվեկշռում: Նշված գույքի 1 ք.մ.-ի սկզբնական արժեքը կազմել է 1 014 դրամ և 01.01.2018թ.-ի դրությամբ այդ գույքի 1 ք.մ.-ի հաշվեկշռային արժեքը կազմում է 0 դրամ:

Կոմիտեն գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությանը` պարզելու սույն որոշման նախագծի հավելվածով նշված քաղաքացիներին քաղաքաշինության ծրագրերով բնակելի տարածք երբևէ հատկացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Հաշվի առնելով այն, որ Որոշման կարգի համաձայն սեփականաշնորհման են առաջարկվում միայն բնակելի նշանակության տարածքները, իսկ Կոմիտե  սեփականաշնորհման համար դիմում ներկայացրած քաղաքացիների կողմից զբաղեցրած տարածքները, մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոց 1 հասցեի նախագծի հավելվածով նշված տարածքները ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների` հասարակական նշանակության են, ուստի, քաղաքացիների դիմումները չմերժելու և հնարավորինս արագ ընթացք տալու նպատակով` Որոշման նախագծի համապատասխան կետով ամրագրվել է, որ  այդ տարածքները, որպես բնակելի նշանակության սահմանված կարգով գրանցելուց հետո միայն` բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:

Միաժամանակ, նախագիծը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու սույն նախագծի հավելվածով նշված հասցեներում բնակվող քաղաքացիներից բացի այլ անձանց հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպիսով, որոշման ընդունմամբ կառավարությունը կապահովվի երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել