Կսահմանվի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, որոշում կընդունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին: 

Որոշման նախագծում նշվում է, որ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով տրվել են ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, այդ թվում «կյանքի դժվարին իրավիճակ» հասկացությունը, որտեղ սահմանվում է նաև երեխայի առանց ծնողական խնամքի մնացած լինելու հանգամանքը: Նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակում, այդ թվում երեխաների առանց ծնողական խնամքի մնացած լինելու դեպքերում, խնամքի ծառայությունների տրամադրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից:

Ներկայումս, այդ ծառայությունների տրամադրոմը կազմակերպվում են, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի  N 1288-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևով, որը չի բավարարում ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այդ իսկ պատճառով, ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել առանց ծնողական խնամքի մնացած  երեխաների հետ իրականացվող աշխատանքների ընթացքում կազմվող անհատական սոցիալական ծրագրի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ աշխատող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, կիրառվում է երեխաների սոցիալական կարիքների գնահատման, անհատական ծրագրի կազմման, դրա իրականացման և արդյունքների գնահատման միասնական ընթացակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել