ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»: