Դատախազությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն է ստացել

ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ստացվել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն, որը ֆիքսվել է ՀՀ դատախազությունում գործող աշխատանքային խմբի կողմից իրականացված ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում:
Դեպքերից մեկի մասին հրապարակում է եղել aravot.am կայքում՝ կապված թիվ 10/33 ընտրատեղամասի հետ:

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:

«Երկրորդը դեպքի մասին տեղեկատվությունը ստացվել է armtimes.com կայքի հրապարակումից, համաձայն որի թիվ 10/49 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը տևական ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին թոււյլ չի տվել մտնել ընտրատեղամաս՝ լուսաբանելու քվեների հաշվարկման գործըթնացը:

Երկու հրապարակումներն էլ Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության էրեբունու բաժին՝ նշվածներից առաջինում նկարագրված հանգամանքներն ստուգելու և դրանցում հանցավոր դրսևորման առկայությունը պարզելու, իսկ երկրորդ դեպքի հետ կապված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու բոլոր առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատականներ տալու խնդիրը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 14 դեպք»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել