2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հոկտեմբերը:
Լևոն Շիրինյանը հայտարարագրել է 1 բնակարան, Երևանի Մոլդովական փողոցում, 64 քմ:
Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 12 միլիոն 420 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից և Գիտությունների ազգային ակադեմիայից:
Այժմ Լևոն Շիրինյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչն է:
Ալիսա Չիլինգարյան