2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:
Էդմոն Մարուքյանը հայտարարագրել է
- 1 բնակարան. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում՝ 51.54 քմ,
- Toyota Camry (2012թ) մակնիշի մեքենա:
Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 11 միլիոն 155 հազար դրամ, որը ստացվել է Ազգային ժողովից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Էդմոն Մարուքյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 509 հազար դրամ, 1300 դոլար, 440 եվրո:
Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի պատգամավոր է:
Ալիսա Չիլինգարյան