Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական նիստը:
Դատական գործը քննվում է դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:
Դատարանից մեզ հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորը նշել է, որ 1in.am լրավական կայքում և «Ժամանակ» օրաթերթում, որոնք պատկանում են «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին, հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ, որոնցում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: