Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել:

«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել