Դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը հայտնում է, որ այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկանածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին:
Ըստ մամուլի հրապարակումների, նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու գործընթաց սկսելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունից այս հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: