ՍԱՊԾ-ն զգուշացնում է բոլոր կենսաթոշակառուներին. ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա

Վերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում  տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս երիտասարդ իրենց հրավիրել է  Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեով)՝ որոշակի օգնություն ստանալու համար, առանձին դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է. «Գնացեք  Ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական:»

Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

Կենսաթոշակառուները  այցելելով Ծառայություն՝ պարզաբանում ստանալուց հետո դժգոհություն են հայտնում:

Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:

Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն,  անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:

Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել