Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում, Ալժիրում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել նախագահի հրամանագրով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն.

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել նաև Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե):

Լուսանկարում՝ Արմեն Մելքոնյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել