Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արզնի գյուզղում դի է հայտնաբերվել, որի որոշ հյուսվածքներ բացակայել են:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Դիի արտաքին զննությամբ պարզվել է, որ բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները, ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածը տղամարդու դի է եղել և այժմ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի մանրամասները պարզվում են: