Խնդրանք Գալուստ Գրիգորիչին ու վիճաբանություն Շարմազանովի ու Մելքումյանի միջև ԱԺ-ում

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Գովազդի մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը   «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Մինչ այդ մի քանի նախագծեր չէին ընդունվել, քանի որ Գալուստ Սահակյանը ձեռնպահ էր քվեարկել:

Հրաչյա Հակոբյանը դիմեց Գալուստ Սահակյանին. «Կարծում եմ՝ լավ առիթ է այս օրինագիծը ընդունենք, Գալուստ Գրիգորիչ ջան, խնդրում եմ այս անգամ քվեարկեք կողմ, կարծում եմ հրատապ է այս հարցը, քանի որ տեսնում եք՝ տոտալիզատորների գովազդները խեղդում են»:

Նախագիծը 52 կողմ քվեարկությամբ չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը առաջարկեց ևս մեկ անգամ քվեարկել: Սակայն մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե եթե տեղից որևէ մեկը չի ասել, որ իր կոճակը չի աշխատել, ուրեմն կարիք չկա վերաքվեարկելու:

Արա Բաբլոյանն էլ ասաց, որ վերաքվեարկությունը օրենքի խախտում կլինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել