Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 990 մլն ՀՀ դրամի չափով ներդրում

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում արդեն իսկ գործող 30 հեկտար պտղատու այգիներում կառուցել ամբողջովին նոր տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ մոտ 20 հեկտար, սառնարանային պահեստներ և ընդլայնել հյութերի արտադրամասը։ Ինտենսիվ այգիները համալրվելու են ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգով:

Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը և կապահովի ծառերի արդյունավետ սնուցումը: Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 990 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 484 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 110 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ հիմնավորման՝ հիմնանորոգման կարիք ունեն «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնել է,  որ 10 տարուց ավելի է այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է այն պահել ուշադրության կենտրոնում: «Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ում որևէ աշխատանք կատարելու համար, սակայն այն հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին: Պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել: Նաև աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Գործադիրի որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում կանցկացվի  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել