Հաստատվել է ՀՀ կառավարության Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը:
Այն մշակվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա: 4-րդ ծրագիրը բաղկացած է 11 հանձնառություններից՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրում՝ միջազգային ստանդարտների հիման վրա, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովում և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ: