Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ թևակոխել ենք նախընտրական փուլ և առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն միջազգային բարձր մակարդակով:
«Այս ընտրություններում պետք է բացառենք նախկին տարիներից մնացած այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին էին վարչական կամ սուբորդինացիոն ռեսուրսի կիրառումը, հանրակրթական դպրոցների ներգրավումը ընտրական գործընթացներին»,- ասաց նա:
Պետք է իսպառ բացառվի «ասողների» ինստիտուտը, երբ «ասողները» ուղղորդում են, թե ում օգտին է պետք քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: