Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ մոտ 270 միլիոն դրամ կհատկացվի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Նա նշեց, որ հրատապ վերանորոգման կարիք ունեն «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ները:
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե 270 միլիոնի շինանյութերը գնման ինչ ընթացակարգերով են ձեռք բերվելու:
Արտակ Զեյնալյանը ասաց, որ գնումները կկատարավեն օրենսգրքով սահմանված կարգով, առանց առանձնահատկությունների: Գնումները, ըստ նրա, մեկ անձից չեն կատարվելու:
Վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ ՔԿՀ-ներում մի այսպիսի ավանդույթ կա, որ նշված տեղերում վերանորոգման աշխատանքները կատարավում են դատապարտյալներից հավաքված գումարների հաշվին:
«ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ես մի քանի այդպիսի երևույթներ նկատել եմ: Այս հարցում ամեն ինչ պետք է հստակ լինի, որպեսզի մենք կարողանանք խնդիրներ լուծել: Աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է լուծենք, որպեսզի նույն նպատակի համար ստիպված չլինենք ավել գումարներ ծախսել»,-նշեց Նիկոլ Փաշինյան:
Զեյնլյանը նշեց, որ 10 տարուց ավելի է, որ այս ՔԿՀ-ներում վերանորոգման աշխատանքներ չեն տարվել, ինչի հետևանքով էլ գումար է հավաքվել դատապարտյալներից, ինչը ապօրինի է:
Որոշումը կառավարության կողմից ընդունվեց: