Փոփոխություն է նախատեսվում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը գրում է․

«Ընտանիքին ուղղված պետական աջակցությունը շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթություններից, որի շրջանակներում եռապատկվեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը, երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող ընտանեկան դրամագլխի սահմանափակումներում կատարվեցին դրական փոփոխություններ:

Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ, շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, համաձայն որի, միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Երջանիկ և ապահով մանկությունը մեր գլխավոր առաքելությունն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել