Կոչ եմ անում վերացնել կարմիր գծերի համակարգը կամ հարցը վերանայել. Արման Աբովյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու անդամ Արման Աբովյանը այսօր հրավիրված նիստի ընթացքում անդրադարձել է կարմիր գծերի խնդրին և նշել, որ նախ անհասկանալի է դրանց տրամաբանությունը` բացի բյուջեն լցնելու նպատակից:

Ավագանին քննարկում էր «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին Հանրապետության փողոցի՝ հ.38 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված և սահմանված պայմաններով  շուրջօրյա ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու հարցը:

«Կոչ եմ անում վերացնել կարմիր գծերի համակարգը կամ հարցը վերանայել:  Մեր խմբակցությունը դեմ է  քվեարկելու այս նախագծին և կոչ եմ անում բոլորին դեմ քվեարկել: Առավել ևս, որ  «Իմ քայլը» դաշինքից տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակին շատ թեժ պայքարել են կարմիր գծերի դեմ»,-ասաց նա և նշեց, որ խոսքը երևույթի մասին է:

Քաղաքապետը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում այս մասին քննարկում են ունեցել և առաջարկել են, որ օր առաջ մշակվի մեխանիզմ, որը կգործի 2019 թվականից:

«Դա Երևանի ամբողջ կայանման համակարգը պետք է համակարգի: Այդ մեխանիզմը պետք է քննարկել այլ խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա այս հարցում»,-ասաց նա:

Նշենք, որ որոշումն ընդունվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել