Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպված հանրային քննարկում-սեմինարը՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին և դրանցից բխող խնդիրներին։
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսև, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների և հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։
Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հարց ուղղեց հանդիպմանը ներկա ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանին՝ նշելով, թե արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ այս նախագծերը հետ կկանչվեն, քննարկումներ կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որից հետո միայն, կոնսեսուսի արդյունքում շմակված նախագիծ կներկայացվի կառավարությանը։ ՊԵԿ փոխնախագհը նշեց, որ նախագիծն առաջ չի տարվի առանց ՀԿ-ների հետ քննարկումների և շտապելու տեղ չունեն։
Մանրմասները՝ տեսանյութում