Քեմալ Օքսուզին կհանձնվի Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քեմալ (Քևին) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։

«Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

Միաժամանակ Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմիններին հայտնվել է, որ Ք. Օքսուզին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը ստացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսուզին օգոստոսի 29-ին էր հայտնաբերվել Հայաստանում։

Օգոստոսի 23-ին Քեվին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեղադրանքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել