ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:
Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Նշենք, որ պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվայլ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարազաբանումները ներկայացվել է գանգատի հիմքում: