Առաջին անգամ աշխարհում դպրոցի ուսումնական ծրագրում ներառել են ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին դասընթաց

Շոտլանդիայում դպրոցների ուսումնական ծրագրում ներառվել է ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերեսեքս) փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ դասընթաց։ Դասընթացը կներառի հավասարության համար պայքարի պատմություն և հոմոֆոբիայի դեմ պայքարը: Այս որոշումը կայացրել է երկրի կառավարությունը, հայտնում է TvRain-ը։

Շոտլանդիան կդառնա առաջին երկիրը, որը կներառի ԼԳԲՏԻ-ի թեման ուսումնական ծրագրում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է առաջին փոխնախարար Ջոն Սուիննին:

Ուսուցիչները պետք է նպաստեն հասարակության մեջ հավասարության և միասնականության գաղափարներին և բացատրեն հոմոֆոբիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Աշակերտները կարող են այդ դասընթացին մասնկացելուց հրաժարվել:

Շոտլանդիան քրեական օրենքից հանել է  նույնասեռականությունը արգելող հոդվածը 1980 թ., Անգլիայից և Ուելսից 13 տարի հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել