Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով

Նոյեմբերի 9-ին լրացավ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Բոնդարենկոյի 70-ամյակը:

Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով:

Նշենք նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը: Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել