ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 5-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն․
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար Արմեն Նիկոլայի Մեդվեդևը պարգևատրել է Պատվո շքանշանով:
Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: