Դանակահարություն դպրոցի դասասենյակում. հարվածել են գրպանի դանակով

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ.Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գրպանի դանակով հարվածելու հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել