Փոփոխություններ կկատարվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում. կկարգավորվեն վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի չընտրվելու հարցերը

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է նոր օրինագիծ:  Առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու»:

Նույն կարգավորումը նախատեսվում է նաև վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի չընտրվելու դեպքում:

Եթե Հանրապետության նախագահը առարկում է ներկայացված անձի թեկնածությանը, իսկ Ազգային ժողովն ընդունում է առարկությունը, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն կրկին կառաջադրի է նոր թեկնածուներ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել