Կուսակցությունները ստիպված կլինեն մինչ ընտրությունները իրենց կազմերում ընդգրկել բանիմաց և մասնագիտական կարողություններ ունեցող անհատների. Խոսրով Հարությունյան

Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը առաջարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի լրացնել նոր՝ 1.1-րդ մասով.

«1.1. Կառավարությունը կազմավորվում է Ազգային ժողովում, ընտրության արդյունքով կայուն խորհրդարանական մեծամասնություն ձեւավորած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից, իսկ կայուն մեծամասնությունը կոլացիա կազմելու միջոցով ձեւավորվելու դեպքում կոալիցիայի մեջ մտնող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից»:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Նրա խոսքով՝ առաջարկվող համակարգը էապես փոխում է կուսակցությունների նախընտրական ցուցակները կազմելու տրամաբանությունը եւ կուսակցական ղեկավարների մոտիվացիան: Ցանկացած կուսակցություն պետք է ձգտի ընտրություններում ընտրողին ներկայանալ հանրային կյանքի բոլոր ոլորտներից քաջատեղյակ եւ բանիմաց քաղաքական թիմ: Հետեւաբար նա առանձնակի ջանքեր կգործադրի իր նախընտրական ցուցակի անցողիկ մասերում ընդգրկել պրոֆեսիոնալների:

Իսկ այս հանգամանքը ենթադրում է, որ կուսակցությունները ստիպված կլինեն մինչ ընտրությունները իրենց կազմերում ընդգրկել բանիմաց եւ մասնագիտական կարողություններ ունեցող այնպիսի անհատների, որոնք կիսում են հանրային կյանքի կազմակերպման տվյալ կուսակցության գաղափարաբանական հայեցակարգը: Իսկ իրական պրոֆեսիոնալները առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն այդ հանգա,մանքին, որպեսզի գնահատեն իրենց անձնական ընկալումների ու կուսակցության քաղաքական պլատֆորմի համատեղելիությունը:

Այս հանգամանքը, ըստ էության կարող է ազդակ դառնալ կուսակցությունների համար ձեւավորել սեփական քաղաքական գաղափփարաբանական պլատֆորմը՝ աջ, ձախ, աջակենտրոն, ձախակենտրոն եւ այլն: Այսինքն, մի կողմից ձեւավորվում են իրական իրավաքաղաքական խթաններ կուսակցությունների անհատական կազմը պրոֆեսիոնալներով համալրելու համար, հետեւաբար կուսակցութունների քաղաքական որակները բարելավելու, որոկյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ներկուսակցական կարողություններ ձեւավորելու համար, մյուս կողմից այս պարագան կուսակցույուններին կանգնեցնում է սեփական քաղաքական պլատֆորմը հանրային կյանքի արդյուավետ կազմակերպման պահանջներին համապատասխանեցնելուհրամայականի առջեւ, ինչն, անշուշտ, որակ եւ բովանդակություն կհաղորդի քաղաքականությանը: Կասկածից վեր է, որ այս ամենը բխում է հանրային կյանքի ժողովրդավարացման գործընթացն անշրջելի դարձնելու հրամայականից:

2. Առաջարկվող համակարգը խթանում է հասարակության առողջ ոււժերի հոսքը դեպի կուսակցություններ՝ նպաստելով վերջիններիս քաղաքական կարողությունների զարգացմանը: Քաղաքացիական եւ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող, հոգեւոր եւ մտավոր արժեքնեեր կրող, մասնագիտական կարողություններ ունցող մեր ոչ բոլոր քաղաքացիներն են ընդգրկված կուսակցություններում եւ ուղղակի ներգրավված պետականաշինության գործընթացում: Մինչ դեռ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք շատ ավելի պատշաճ եւ պատասխանատու կարող էին իրականացնել պատգամավորի կամ համապատասխան նախարարի գործառույթները:

Ուստի, հաշվի առնելով, որ կուսակցություններին է վերապահված հանրային կյանքի կազմակերպման քաղաքական պատասխանատվությունը, առաջանում է վերջինիս արդյունավետ իրականացումը երաշխավորող իրավական համակարգերի ձեւավորման անհրաժեշտություն: Ներկայացվող առաջարկությունը երաշխավորում է, որ ցանկացած ոք քաղաքական կարիերա ձեւավորելու իր առողջ ձգտումը կարող է իրականացնել իր քաղաքական ընկալումներին համախպատասխանող գաղափարախոսություն դավանող կուսակցության միջոցով՝ նրա կազմում: Այս համակարգը խթանում է հասարակության առողջ ոււժերի հոսքը դեպի կուսակցություններ՝ նպաստելով վերջիններիս քաղաքական կարողությունների զարգացմանը եւ միջկուսակցական մրցակցության ձեւավորմանը:

3.Կուսակցությունները կարող են վերածվել փորձառու եւ հմուտ քաղաքական գործիչների ձեւավորման իրական դարբնոցների:

Մասնագիտական կարողություններ ունենալը որակյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Հմուտ քաղաքական գործիչ դառնալու համար անհրաժեշտ է քաղաքական պայքարի փորձ, բանավիճելու եւ բանակցելու հմտություն եւ այլն: Այս որակները հաջողությամբ կարող են ձեռք բերվել ներկուսակցական կյանքում ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաեւ միջկուսակցական պայքարի ընթացքում: Նման փորձառությամբ կուսակցականները որեւէ կուսակցության քաղաքական ամեենալուրջ կապիտալն է եւ ամենագլխավոր հաղթաթուղթը:

4. Առաջարկվող համակարգը խթանում է ներկուսակցական ժողովրդավարությունը եւ նախադրյալներ ստեղծում մրցունակ կուսակցություններ ձեւավորելու համար: Ներկուսակցական կյանքում իրական պրոֆեսիոնալների հայտնվելը կխթանի ներկուսակցական դիսկուրսի ծավալմանը , կնպաստի քաղաքական որոշումների նախապատրաստման գործընթացի որակների բարելավմանը եւ նախադրյալներ կստեղծի աստիճանաբար քաղաքական պրոցեսից ագրեսիվ միջակին դուրս մղելու համար՝ նպաստելով կուսակցության մրցակցայյին կարողությունների բարելավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել