Աշխատանքային գրքույկները կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականը

Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Oրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Նախագծով առաջարկվում է ժամկետը երկարաձգել: Գործատուն պարտավոր կլինի կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել:

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել