Հանրապետության հրապարակի համար 4 հասցեում գտնվող հուշարձանը կփոփոխվի

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, նիստի ժամանակ որոշում կընդունի Հանրապետության հրապարակի համար 4 հասցեում գտնվող հուշարձանի փոփոխման մաuին։

Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հուշարձանի առավել արդյունավետ և նորմատիվ պահանջների ապահովման՝ շահագործման օգտագործման անհրաժեշտությամբ:

Հարցը գործադիրի անդամներին կներկայացնի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հանրապետության հրապարակի համար 4 շենքը հիմնադրվել է 1916 թվականին, ճարտարապետ  Մ. Սիմսոնի նախագծով որպես արական գիմնազիա:  Այն երեք հարկանի է, քարե կրող պատերով, ունի բարդ ուրվագծային հատակագիծ:

Հետագայում 1953 թ, 1961 թ, շենքում իրականացվել են վերակառուցման և ուժեղացման աշխատանքներ, իսկ 1977 թվականին բակային տարածքում կառուցվել է 9 հարկանի մասնաշենքը (ճարտարապետներ` Մ. Գրիգորյան, Է. Սարապյան), որը հիմնական շենքից առանձնեցված է դեֆորմացիոն կարանով:

Համալիրը ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված 1.6.96.2 պետական ցուցիչի տակ որպես հանրապետական նշանակության հուշարձան:

Գլխավոր (1916 թ. կառուցված) մասնաշենքի  կոնստրուկտիվ համակարգը լուծված է լայնական և երկայնական ուղղություններով տեղադրված 60-80 սմ. հաստությամբ կրող պատերով: Պատերը իրականացված են տուֆ քարից «Միդիս» տիպի շարվածքով կիր ավազային շաղաղով: Շենքի միջհարկային ծածկերը փայտից են:

Գլխավոր մասնաշենքի հատվածում որտեղ նախատեսվում են փոփոխություններ գործում է «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Որոշման նախագծի ընդունման դեպքում, նախատեսվող վերելակի և աստիճանի իրականացումը կապահովվի պատմության թանգարանի տարածքների արդյունավետ օգտագործումը, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց մուտքը ու ելքը, ինչպես նաև շինության ներսում այցելուների ազատ տեղաշարժը ապահովելու համար համապատասխան հարմարություններ ստեղծելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել