Նոյեմբերի 3-ին` ժամը 13-ն անց 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երկու օր առաջ իրենց ֆիլմի նկարահանման համար հրավիրված ամերիկացի դերասաններից երկուսին Զաքյան փողոցում ծեծի են ենթարկել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ, ըստ նախնական տվյալների, նոյեմբերի 1-ին՝ ժամը 1-ն անց 20-ին Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել 2 օտարերկրացիների։ Նրանք հրաժարվել էին հաղորդում տալուց։
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց օտարերկրացիներին հարվածներ հասցրած քաղաքացիների ինքնությունը՝ 1991 թվականին ծնված Անդրանիկ Տ․ և 1997 թվականին ծնված Արման Ս․։ Նրանք տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նոյեմբերի 6-ին ներկայացան են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարզվեց, որ նոյեմբերի 1-ին Ամիրյան Զաքյան փողոցների խաչմերուկում նրանց և ամերկացիների միջև ծագած վեճի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Նախապատրաստվում են նյութեր։