Երևանի ավագանին նոյեմբերի 13-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
Նշենք, որ այն գտնվում Հանրապետություն փողոց 38 հասցեում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`
1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին`ավագանու որոշմամբ իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղ նախատեսելու համար և վճարել ամսական կամ տարեկան վճարը ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար: Վճարի չափը հաշվարկվում է ըստ տվյալ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվի և ավագանու կողմից սահմանված մեկ ավտոտրանսպորտային միջոցի դրույքաչափի:
2. Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար վճար վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար:
ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ծառայողական ավտոկայանատեղ` ավտոկայանատեղ, որի կազմակերպման իրավունքը վճարված տուրքի դիմաց հանձնված է որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, որը կարող է սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունի ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար:
Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ: Եթե ավտոկայանատեղերը պետք է կազմակերպվեն զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա այդ ավտոկայանատեղի տեղաբաշխումը համաձայնեցվում է նաև համապատասխան մարմինների հետ:
Ավտոկայանատեղ կազմակերպելու թույլատրման խնդրանքին ի պատասխան, ավագանու որոշմամբ այն կտրամադրվի հետևյալ պայմաններով․