Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով պաշտպանում էր «Շանտան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահերը, միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի գործի նախաքննությունը հանձնարարվի Հատուկ քննչական ծառայությանը։
Նրա խոսքով, այս գործը կապվում է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի անվան հետ։
Փաստաբանը հրապարակել է միջնորդության և որոշման լուսանկարները․

