Ոստիկանության 7 ծառայողի կոչումներ է շնորհվել

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով՝ համակարգի 7 ծառայողի հերթական կոչում շնորհվեց։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։ Ոստիկանության պետը շնորհավորեց արժանավորներին՝ ևս մեկ անգամ արձանագրելով՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են։ «Մեր առաքելությունը հասարակությանը ծառայելն է, որը պետք է անենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Հուսով եմ՝ ստացած կոչումներն ավելի կպարտավորեցնեն ձեզ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորություններն ավելի բարեխիղճ կատարել»․- ընգծեց ոստիկանության պետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել