Հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն,
1.Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի լիազորությունները համարվել են դադարած՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից:
2․Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի լիազորությունները համարվել են դադարած՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից։
3․Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի լիազորությունները համարվել են դադարած՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից:
Հիշեցնենք, որ նույն օրը կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը։