Վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին (ECHR Superior Courts Network), այս մասին տեղեկանում ենք ՀՀ վերքաննիչ քաղաքացիական դատարնի նախագահ Արսեն Մկրտչյանից։

«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անունից դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին` Բարձր դատարանների ցանցին միանալու համար: Ի պատասխան` պարոն Ռայմոնդին ողջունել է Ցանցի անդամ դառնալու՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ցանկությունը և հետաքրքրվածությունը:

Այսօր արդեն Ցանցը հասանելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին:

Ցանցին անդամակացումը հնարավորություն կտա`
– առավել արդյունավետ և արագ տեղեկատվություն ստանալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների վերաբերյալ,
– ներկայացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի առկա պրակտիկան, որն առնչվում է Կոնվենցիայի կիրառմանը,
– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հիման վրա զարգացնելու և կատարելագործելու դատական պրակտիկան»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել