Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
«Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 15-րդ նիստի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1 միլիոն 880 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության: