Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀմշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:
3. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Աստանայի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
- Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Կարապետյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Լուսինե Թումյանինը՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
- Գարեգին Բաղրամյանինը, Արմեն Փամբուխչյանինը՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
- Շավարշ Քոչարյանինը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
- Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին.
- զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ ՀՀ2018 թվականի պետական բյուջով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն ՀՀվարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
6. ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
7. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: