Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու:

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են 43 պատգամավոր՝ ԵԼՔ դաշինքից, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից  և Հանրապետական կուսակցությունեից անջատված պատգամավորները, մասնավորապես՝ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը»,-նշեց Լենա Նազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել