ԿԳՆ-ն Երևանի դպրոցների տնօրենների պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ է հայտարարել

Կրթության և գիտության նախարարությունը «Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի, ինչպես նաև «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» տնօրեններիպաշտոննրեը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարել։

«Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության  խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ, ամեն օր` ժ.11:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում, հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մառի 8, հեռ.՝ 010-64-90-29:

Մրցույթ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորք 2-րդ զանգված, Մոլդովական 41, հեռ. 010-64-66-01, 094-98-84-23, 094-45-87-47, 093-10-26-26: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ.դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին, Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել