Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 23.10.2018թ. համար 18/75040 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի համար 113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» համար 632-Ա որոշման հավելվածի 53-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ»․