«Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» օրենքի նախագծի քննարկում՝ քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությամբ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Կապանում կայացավ «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին օրենքի նախագծի քննարկում, ֆինանսական ռեսուրների մատչելիությունը ՓՄՁ և գյուղատնտեսական ոլորտում» թեմայով սեմինար-դասընթաց:

Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ ՔՀԿ թվում ինկուբատորի մասնակիցները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող՝ Տիգրան Գասպարյանը սեմինար-դասախոսության ձևով ներկայացրեց «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին»օրենքի նախագիծը, հաշտարարի լիազորությունները, հաշտարարի կողմից քննարկման ենթակա դիմումները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:

Գյուղատնտեսական և վարկային խորհրդատուներ Անժելա Ալեքսանյանը և Արտեմ Մկրտումովը ներկայացրին գյուղատնտեսական ոլորտի վարկային ռեսուրսների առավելությունները։ Նրանք խոսեցին նաև պետական ծրագրերով սուբսիդավորվող վարկատեսակների մասին:

Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դասընթացավարներին ուղղել իրենց հուզող հարցերը՝ քննարկվող թեմայի վերաբերյալ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել